Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Ասացի՝ ես ազատման դիմում չեմ գրի, դա պարտադրաբար չէ. Ավանում աշխատակիցներին պարտադրում են անդամակցել ՔՊ-ին կամ դիմում գրել

Ավան վարչական շրջանում նոր թաղապետի նշանակումից հետո իրավիճակ է
փոխվել։ Թաղապետարանի ենթակայության տակ գտնվող բազմաթիվ
հաստատություններից ահազանգում են, որ Ավանի նորանշանակ թաղապետ Վահե
Հակոբյանը, իր տեղակալ Ջուլիետա Ազարյանը և նոր կադրերով փոխարինված թիմը
ճնշումներ են գործադրում աշխատակիցների նկատմամբ, պարտադրում դառնալ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, իսկ ովքեր հրաժարվում են՝
ազատում են աշխատանքից։

168.am-ը
տեղեկացավ, որ բոլորովին վերջրերս աշխատանքից ազատվել է Ավան վարչական
շրջանում գործող թիվ 55 մսուր-մանկապարտեզ հիմնարկի ղեկավարը՝ Սյունե Բաղդասարյանը։ Նա Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգի Պետրոսյանի եղբոր կինն է։

168.am-ը
կապ հաստատեց Սյունե Բաղդասարյանի հետ՝ պարզելու, թե ի՞նչ հիմքով է
աշխատանքից ազատվել։ Մանկապարտեզի նախկին ղեկավարը նախ տեղեկացրեց, որ Ավան
վարչական շրջանում գործում է 7 մանկապարտեզ, բոլորը մտնում են 1 ՀՈԱԿ-ի
կազմի մեջ, որն ունի առանձին տնօրեն։ Հենց այս տնօրենն է վերահսկում բոլոր
մանկապարտեզները և որոշումներ կայացնում։
«Հուլիսի 10-11-ին ժողով ենք ունեցել թաղապետարանում, նոր թաղապետի
նշանակման օրվանից սկսված՝ ամեն ուրբաթ գնում ենք թաղապետարան ժողովի,
որտեղ ասվել է՝ բոլորիդ գործերը նայել ենք, առաջինը կտուժի Սյունեն,
այսինքն՝ ես, քանի որ իբր անհիմն եմ ընդունվել աշխատանքի, և այլն։ Դա ասում
էր ՀՈԱԿ-ի նորանշանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, որը 15 օր առաջ
էր այդ պաշտոնում նշանակվել, երևի համապատասխան կրթություն էլ չունի։ Լսել
եմ, որ նրան բերել են, որ բոլորին «մաքրեն», մանկապարտեզներում միայն իրենց
ցանկալի կադրերն աշխատեն․․․»,- ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ բոլոր
ժողովները տեղի են ունենում թաղապետարանի նիստերի դահլիճում, որին պարտադիր
ներկա է լինում նորանշանակ փոխթաղապետ Ջուլիետա Ազարյանը։
Սյունե Բաղդասարյանը պատմեց, որ 1 ամսից ավելի արձակուրդում գտնվելուց
հետո, երբ վերադարձել է աշխատանքի, ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր
պաշտոնակատարը՝ Ելենա Պողոսյանը, հորդորել է դիմում գրել և ազատվել
աշխատանքից․

«Ասացի՝
ես ազատման դիմում չեմ գրի, դա պարտադրաբար չէ, պետք է իմ կամքով գրեմ։
Պատասխանեց՝ լավ, որ չես գրում, ուրեմն գործերումդ կնշվի, որ ազատվել ես
աշխատանքից, դա ավելի վատ է․․․ Ասացի՝ եթե հիմք կա, ազատեք ինձ։
Թաղապետարանի իրավաբանի հետ քննարկել էին ու հասկացել, որ հիմք չունեն ինձ
աշխատանքից ազատելու։ ՀՈԱԿ-ի տնօրենը մոտ 2 ժամ հետո զանգահարեց, ասաց՝ դեռ
աշխատի, երբ ինչ-որ բան լինի՝ կասեմ։ Այդ ընթացքում ՀՈԱԿ-ի տնօերնի
տնտեսական գծով տեղակալին՝ Արարատ Սուքիասյանին, անընդհատ ուղարկում էին,
որ ինչ-որ բան հրահրեր, հանրապետականներից վատ բաներ խոսեր, փոշի ստուգեր և
այլն։ Այդ Արոն կոնկրետ մեր մանկապարտեզ մտել ասել է՝ մենք զզվում ենք
հանրապետականներից, մեր աչքի գրողն են, մենք չենք աշխատի հանրապետական
ներկայացուցիչների հետ։ Զավեշտը նրանում է, որ ես անկուսակցական եմ․․․ Այդ
տղան գալիս նստում էր իմ աշխատասենյակում, Նիկոլի ելույթներն էր միացնում,
ասում էր՝ լավ է խոսում, չէ՞, մի խոսքով՝ հրահանգավորված գալիս էր և ամբողջ
կոլեկտիվի մոտ լարված մթնոլորտ առաջացնում․․․
Թիվ 56 մանկապարտեզի վարիչին էլ հանեցին, լսել ենք, որ տնտեսվարը մտել է
ՔՊ, ներսից ինֆորմացիա է տվել թաղապետարանի և ՀՈԱԿ-ի աշխատակիցներին․․․
Այդ նույն տնտեսվարի հարսն այսօր թիվ 57 մանկապարտեզում նշանակվել է
դաստիարակ․․․»։
Հարցին՝ ձեզ ազատելու հիմքն ի վերջո ի՞նչը հանդիսացավ, քանի որ
ստուգումների արդյունքում որևէ խախտում չէր հայտնաբերվել, Սյունե
Բաղդասարյանը պատասխանեց․
«Որսի էին դուրս եկել բոլոր մանկապարտեզներում, որպեսզի աշխատանքի
գնալու ժամերը ստուգեին։ Բոլոր վարիչներին մեկական նկատողություն էին տվել,
այդ թվում՝ ինձ։ Կոնկրետ ինձ՝ 9 րոպե ուշացման համար։ Երկրորդ
նկատողությունը, որը նաև ազատման հիմք է հանդիսացել իրենց համար, եղել է
անշարժ պահարանի հետևի փոշին, պահարան, որը տարին 2 անգամ է տեղաշարժվում և
մաքրվում։ Իրավաբանն օրենքով իրավունք ունի՞ գա ստուգումներ անցկացնի, հրի
անշարժ պահարանը ու հետևը փոշի ստուգի․ ինքը թաղապետարանի իրավաբանն է՝
Աշոտը։ Նախքան դա պահեստն էին ստուգել՝ սնունդը, տեսան, որ խնդիր չկա, չեն
կարող ազատել, անցան խմբերով, խմբերի ներկա-բացականերն էին ստուգում։ Ամռան
շրջանում իրավունք ունենք երեխաներին արձակուրդ տալ, ծնողների դիմումները
հանեցի ցույց տվեցի, բայց իրենց չէր բավարարում, արդեն կառչեցին
սանիտարահիգիենիկ վիճակից։ Մանկապարտեզում չունենք օժանդակ բանվոր,
հավաքարար, դիմել եմ՝ չեն տվել, բայց ես իդեալական եմ պահել մանկապարտեզը,
մաքուր։
Հաջորդ օրը ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալը՝ Արոն (Արարատ Սուքիասյան.- Ն․Խ․)
գալիս է մանկապարտեզ, կռանում և միջանցքի աստիճանները ձեռքով սրբում է,
ասում է՝ տես, փոշի է։ Ասացի՝ 146 երեխա ունենք, ծնողներն ամեն օր
բերում-տանում են, պարզ չի՞, որ փոշի կլինի․․․»։
Մանկապարտեզի արդեն նախկին ղեկավարն ասաց, որ ՀՈԱԿ-ի տնօրենի ԺՊ-ն և
տեղակալն այս պահին ամեն բան անում են, որ մանկապարտեզի մեթոդիստին ազատեն
աշխատանքից, վերջինս Հանրապետական կուսակցության անդամ է․
«Իրենք գիտեն, որ մեր մեթոդիստը Հանրապետական է, հիմա ուզում են իրեն
հանել։ ՀՈԱԿ-ի տնօրեն Ելենա Պողոսյանն ինձ ասում էր՝ մեկ է, ես այդ աղջկան
պետք է հանեմ իր պահվածքի համար, որ իմ հետ լեզվակռիվ է տվել, եթե դու քո
ձեռքով չհանես, ապա քո տեղը կբերեմ նոր աշխատողի, որն իր ձեռքով կհանի այդ
մեթոդիստին․․․»։
Ճշտող հարցին՝ վերջին շրջանում, հատկապես նոր թաղապետի նշանակումից
հետո, մանկապարտեզում շա՞տ են աշխատակիցները, որոնք դարձել են ՔՊ
կուսակցության անդամ, Սյունե Բաղդասարյանը դրական պատասխան տվեց, ավելին,
ասաց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ավանի գրասենյակը
մանկապարտեզին բավականին մոտ է, և աշխատանքի ավարտից հետո ՔՊ-ականները
մշտապես հավաքվում են այնտեղ.
«Աշխատանքից հետո գնում, ժողովներ են ունենում․ այս ընթացքում լիքը մարդիկ ՔՊ-ական են դարձել․․․»։
168.am–ը կապ հաստատեց ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ելենա Պողոսյանի
հետ, վերջինս խնդրեց իր անձնական համարին չզանգահարել։ Հարցին՝
աշխատանքային հեռախոսահամար կա՞, որով կարող ենք կապ հաստատել, ՀՈԱԿ-ի
տնօրենի ԺՊ-ն պատասխանեց․

«Ես հիմա տեղում չեմ, շրջայց եմ կատարում մանկապարտեզներում։ Խնդրում
եմ, ասեք, որ հրաժարվել եմ խոսել, ես լրագրողներին չեմ պատասխանում։ Ոչ
անձնական, ոչ էլ քաղաքային համարով»։
168.am-ը կապ հաստատեց նաև ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արարատ Սուքիասյանի հետ, նա էլ ասաց, որ բոլոր հարցերով պետք է դիմենք թաղապետարան կամ ՀՈԱԿ։

«Շատ կներեք, այդ ամեն ինչի մասով այդքան էլ այդպես չէ, ես անմիջական
մասնակցություն չունեմ, դերակատարում չունեմ, ոնց որ ներկայացվել է,
երկրորդն էլ՝ հիմնավորումները փաստերով կան իրավաբանական բաժնի պետի մոտ։
Այդ ամենով զբաղվում է գլխավորը, ոչ թե ես»։
Արարատ Սուքիասյանին հարցրեցինք՝ արդյոք մանկապարտեզում նախորդ
իշխանությունների, մասնավորապես՝ Հանրապետական կուսակցության մասին վատ
արտահայտություններ արե՞լ է, քանի որ մանկապարտեզից մեզ փոխանցել էին, որ՝
դուք ասում եք՝ զզվում եմ հանրապետականներից, չեմ աշխատի հանրապետական
ներկայացուցիչների հետ, և այլն, նա հերքեց այդ տեղեկությունը՝ ասելով՝ նման
բան չի կարող լինել։
Դիտարկմանը, որ այդ ամենը նաև ձայնագրված կա, և մանկապարտեզի
աշխատակիցներն ամեն պահի կարող են դրանք տրամադրել ԶԼՄ ներկայացուցիչներին,
ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալն այսպես արձագանքեց․
«Լավ, ես չեմ ուզում խորանալ։ Կարող է ինչ-որ խոսակցություն եղած լինի,
բայց ես տենց բան չեմ էլ ասել։ Մի խոսքով՝ ես չեմ ուզում դիսկուրսի դուրս
գալ․․․ Ես այդտեղ 2-րդ, 3-րդ մարդն եմ, իմ պարտականությունների ներքո ինչ
արել եմ, ստուգելը, գնացել, պատշաճ ձևով ստուգել եմ։ Ոչ մի մանկապարտեզում
իմ կողմից ոչ մի այլ դրսևորում չի եղել ու չի էլ լինում։ Բոլորն էլ ինձնից
գոհ են, հարգում են, ոչ մի դժգոհություն չկա․․․
Ես տնտեսական գծով փոխտնօրեն եմ, գնում եմ մանկապարտեզ, ստուգում եմ
ծորակների առկայությունը, ջարդված են, ճաքած են, փոխելու ենթակա են,
հոսանքը, լամպչկա կա՞, չկա՞։ Մաքրության և սննդի պահեստում էլ եմ
ստուգումներ իրականացնում։ Ինչքան որ ես ՀՈԱԿ-ի մարմին եմ, էդքան էլ իրենց
հետ գործընկեր եմ, նաև իրենց օգնելու միտումով եմ արել։
Ես իմ մասով ինչ կարող էի՝ ասացի, մնացած հարցերը, կխնդրեմ՝ դիմեք ՀՈԱԿ-ին»։