ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը մեղադրել է Ուկրաինային. մենք չենք ենթարկվի մանիպուլյացիաներին
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հերքել է այն պնդումները, թե Զապորոժյեի ատոմակայանում առաքելության գործունեության վրա ազդել են Ռուսաստանի ներկայացուցիչները։
Այդ մասին նա հայտարարել է ուրբաթ՝ սեպտեմբերի 2-ին Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում, հայտնում է European Truth-ը։
« Մենք տեսանք այն, ինչ ես ուզում էի: Մենք տեսանք այն ամենը, ինչ ուզում էինք»,- շեշտեց նա։
Պատասխանելով հարցին, թե ինչու ՄԱԳԱՏԷ-ն չի աջակցում Ուկրաինայի՝ Զապորոժյեի ատոմակայանի ապառազմականացման կոչերին, Գրոսին ասել է, որ կազմակերպությունը աղմուկի ու մանիպուլյացիայի չի ենթարկվի։