Ռուբեն Վարդանյանի հայտը առնվազն կտրուկ կնպաստի Արցախում արտագաղթի սառեցմանը և մասամբ կյանքի որակը բարելավելուն. Գևորգ Դանիելյան
Ուղղակի նկատեմ, որ Ռուբեն Վարդանյանի հայտը առնվազն կտրուկ կնպաստի Արցախում արտագաղթի սառեցմանը և մասամբ կյանքի որակը բարելավելուն, ինչն այս փուլում առանցքային, առաջնահերթ արժեք ունի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը:
«Կանխատեսումներ դեռ չհրապարակեմ, մանավանդ, որ դրանք միանշանակ չեն։ Ուղղակի նկատեմ, որ Ռուբեն Վարդանյանի հայտը առնվազն կտրուկ կնպաստի Արցախում արտագաղթի սառեցմանը և մասամբ կյանքի որակը բարելավելուն, ինչն այս փուլում առանցքային, առաջնահերթ արժեք ունի։ Այս բնույթի փոփոխությունները, անկախ հեռահար նպատակից, առնվազն անհրաժեշտ են։ Դե իսկ հետագա զարգացումները նախընտրելի հուն տեղափոխելու համար հսկայական ջանքեր են անհրաժեշտ՝ եթե մենք դա չանենք, անող կգտնվի
Խորհրդային շրջանում շրջանառվում էր «Нагорный Карабах и вокруг него» թեզը։ Հիմա, մի կողմից՝ ցավոք, մյուս կողմից՝ բարեբախտաբար «вокруг него» բաղադրիչը գրեթե դուրս է եկել. նախ, ադրբեջանցիները արդեն անարգել հայաթափում են վերջին հայաբնակ բնակավայրերը, ուր բնակվում էին հենց ադրբեջանից 30 տարի առաջ գաղթած հայեր (Սումգայիթում հայեր մնացած լիեին, նույն բարբարոսությունը կկրկնվեր հենց մեր օրերում), իսկ ինչ վերաբերում է շարժմանը, ապա «մինչև քոք մաշեցնելու» նկրտումներով կիրառվող հետապնդումները գերազանցել են անգամ սովետական իրավապահ մարմինների գործելաոճին...»,- գրել է Դանիելյանը: