Զելենսկին չի կարողանա վերադարձնել Ղրիմը․ Գերմանիայի նախկին կանցլեր
Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը, որը հայտնի է Ռուսաստանի հետ իր սերտ կապերով և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ լավ հարաբերություններով, կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները Ղրիմի ռազմական գրավման մասին անիմաստ են։
Նախկին կանցլերի խոսքերը մեջբերում են ռուսական լրատվամիջոցները։
« Այն միտքը, որ նախագահ Զելենսկին կարող է ռազմական ճանապարհով ետ նվաճել Ղրիմը, անհնար է»,- ասել է Շրյոդերը։
.