Ռուսաստանը ոչնչացնելու անգլո-սաքսոնական փորձերը չափազանց վտանգավոր են․ Մեդվեդև
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ոչնչացնելու անգլո-սաքսոնական փորձերը չափազանց վտանգավոր են, և, հետևաբար, դրանք չպետք է թերագնահատվեն։ Այս մասին հայտնում է ռուս քաղաքական գործչի Telegram ալիքը։
Մեդվեդեւի խոսքով՝ Արեւմուտքը կարծում է, որ անհրաժեշտ է Ռուսաստանի Դաշնությունն իր ողջ ուժով մղել դեպի քայքայման նոր փուլ։
«Ամեն ինչ անել, որպեսզի Ռուսաստանի պետական կառույցները չաշխատեն։ Երկիրը զրկել արդյունավետ կառավարումից, ինչպես դա 1991թվականին էր։ Եվ արդյունքում՝ Ռուսաստանին հեռացնել քաղաքական դաշտից»,- գրել է ԱԽ փոխնախագահը։
Մեդվեդևի հրապարակումը հայտնվել է ԽՍՀՄ առաջին և միակ նախագահ Միխայիլ Գորբաչովի հրաժեշտի արարողությանը մասնակցելուց հետո։