Ուկրաինական զորքերը փորձել են գրավել Զապորոժիեի ատոմակայանը. ՌԴ ՊՆ
Ուրբաթ օրը ուկրաինական զորքերը փորձել են գրավել Զապորոժյեի ատոմակայանը, չնայած այն բանին, որ այնտեղ ներկա է եղել ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
Գործակալության տվյալներով՝ ռուսական Սու-30 կործանիչները և Կա-52 ուղղաթիռները խոցել և ոչնչացրել են ուկրաինական նավակները, իսկ մնացած նավերը շրջվել են և հեռացել ուկրաինական ափի ուղղությամբ:
Ավելի վաղ Sputnik ռադիոն հայտնել էր, որ ռուսական զորքերը Խերսոնի շրջանում խոցել են Ուկրաինայի զինված ուժերի երեք ինքնաթիռ։