Ֆրանսիայում Արցախի անկախության օրվան նվկիրված միջոցառում են կազմակերպել
Սեպտեմբերի 2-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցեց Արցախի անկախության օրվա կապակցությամբ Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի խորհրդի կողմից կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը, որի շրջանակներում համերգով հանդես եկավ Արցախի կամերային նվագախումբը։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:
Միջոցառմանը ներկա էին Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի խորհրդի նախագահ Լորան Վոքիեն, Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ, քաղաքապետեր, շրջանային խորհրդի անդամներ, Ֆրանսիայի հայկական ասոցիացիացիների և կազմակերպությունների, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։
Համերգի ընթացքում հնչեցին Կոմիտաս վարդապետի, Առնո Բաբաջանյանի, հայ և օտարազգի այլ անվանի կոմպոզիտորների ստեղծագործությունները։