Գլխավոր գերագույն անմեղը Ջալալ Հարությունյանին ՊԲ հրամանատարի պաշտոնում ցանկանում էր տեսնել դեռևս 2019թ.-ին. Արսեն Բաբայան
Նախորդ գրառմանս հետ կապված մի բան հիշեցի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայրենիք կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։ Նա մասնավորապես նշել է.
«Ինձ հասած հավաստի տեղեկություններով «գլխավոր գերագույն անմեղը» Ջալալ Հարությունյանին ՊԲ հրամանատարի պաշտոնում ցանկանում էր տեսնել դեռևս 2019թ.-ին, երբ աշխատանքից ազատվեց գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, սակայն փորձառու գեներալները այդ ժամանակ կարողացան համոզել, որ Ջալալը դեռ այդքան փորձ և գիտելիքներ չունի, որ ղեկավարի Արցախի ՊԲ-ն»: