ԱՄՆ-ը խոստանում է շուտով նոր դեսպան նշանակել Ռուսաստանում
ԱՄՆ-ը պատրաստվում է շուտով հայտարարել Ռուսաստանում նոր դեսպանի անունը, ռուսական լրատվամիջոցներին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
«Մենք մտադիր ենք շուտով հայտարարել մեր հաջորդ դեսպանի մասին, սակայն այս պահին հայտարարելու ոչինչ չունենք։ Նման պահերին հրամայական է, որ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև դիվանագիտական շփումները շարունակեն կարգավորել լարված իրավիճակները», - ասել է Պետդեպարտամենտի պաշտոնյան:
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 4-ին, Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտնել էր, որ դեսպան Ջոն Սալիվանն ավարտել է իր աշխատանքը այս պաշտոնում և լքել Մոսկվան։