Ավիավթար Լատվիայում. ինքնաթիռում եղել է 4 մարդ
Լատվիայի ափերի մոտ՝ Բալթիկ ծովում, մասնավոր թեթեւ ինքնաթիռ է կործանվել, հայտնում է Reuters-ը։
Ինքնաթիռում չորս մարդ է եղել, որոնց ճակատագիրն առայժմ անհայտ է։
Ավստրիայում գրանցված Cessna 551 ինքնաթիռը թռչում էր Իսպանիայի հարավում գտնվող Խերես քաղաքից, հայտնում է FlightRadar24-ը: