Սեպտեմբերի 5-ին Վլադիմիր Պուտինը կայցելի Կամչատկա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 5-ին կժամանի Կամչատկա։ Երկրի ղեկավարը նախատեսում է շփվել Համառուսաստանյան երիտասարդական էկոլոգիական ֆորումի մասնակիցների հետ։ Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Պուտինն ավելի վաղ նշել էր, որ Կամչատկայի զարգացման համար կարևոր է դնել և լուծել երկարաժամկետ, հավակնոտ խնդիրներ, ինչպես նաև առաջնահերթություն տալ ներդրումների ներգրավմանը։ Նախագահի խոսքով, պահանջվում է խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացում և նոր ժամանակակից աշխատատեղերի ստեղծում։
Ավելի վաղ մոտ 60 բնապահպանական կազմակերպությունների և ասոցիացիաների ներկայացուցիչներ բաց նամակով դիմել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով անձամբ վերահսկել Կրոնոցկի արգելոցի աշխատակիցների նկատմամբ քրեական գործի ընթացքը և անկախ փորձաքննություն անցկացնել։