Պեսկովը նշել է, որ չգիտի՝ արդյոք Պուտինը վերապատվաստվել է Covid-19-ի դեմ
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ չգիտի՝ արդյոք Վլադիմիր Պուտինը նոր պատվաստանյութ ստացել է կորոնավիրուսի դեմ։ Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Ես դեռևս տեղեկություն չունեմ Պուտինի վերապատվաստման մասին»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Ռուսաստանի Դաշնության ղեկավարն արդեն վերապատվաստման է ենթարկվել։ Դրա համար նա ընտրել է «Sputnik Light» դեղամիջոցը։ Պատվաստումն իրականացվել է 2021 թվականի նոյեմբերին։
Նախագահը Sputnik V-ով առաջին երկու պատվաստումը ստացել է 2021 թվականի գարնանը։