ՄԱԿ-ը հայտնում է՝ աշխարհում սովի մակարդակը նվազել է, սակայն վտանգները պահպանվում ենՍպիտակ տունը դժգոհ է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար նշանակելու կապակցությամբԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոկ ՌովերսինՎահան Կոստանյանը Կանադայի Սենատում քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնումըՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԾառուկյանն ու իրանցին առերեսվեցին, ցուցմունքների մեծ մասը սուտ էր, դա ցույց ենք տվել. պաշտպան (տեսանյութ)Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում․ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկԼարված մթնոլորտ՝ ՔԿ-ի դիմաց, ոստիկանները չեն կարողանում տեղ ազատել, որ Ծառուկյանին ՔԿ-ից տանեն (տեսանյութ)Հայտնի են Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքը ներկայացնող պատգամավորներըՌուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններիցԱղոթում ենք Հայաստանի և Ամենայն հայոց կաթողիկոսի համար․ մետրոպոլիտ ԱնտոնիոսՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումներըԳարիկ Սարգսյանը լքում է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը, վերցնում է պատգամավորական մանդատը
Զինծառայող է մահացել. Քննչական կոմիտե
Ժամանակն է հեռանալու. նա կnրծանում է ֆուտբոլը. Տեբասը՝ Ինֆանտինոյի մասին1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայումԹրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելըԿարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմումՉկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել․ Բագրատ արք. ԳալստանյանԿենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին էՀրաձիգ Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալըԿատարը, Եգիպտոսը, Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին առաջարկել են 10-օրյա հրադադարՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՉինացի զինվորները Հարավչինական ծովում բախվել են ֆիլիպինցի զինվորների հետ. կա վիրավորԸմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք առաջնությանըԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻսրայելը Գազայի հատվածը կիսում է երկու մասիԿողբում 48-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ 2 վիրավոր կաՆարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը հետաձգվեցՀրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոնԿտրուկ վատացել է Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունըՀաղթանակի ճանապարհը տրվում է տառապանքով․ Բագրատ ՍրբազանՌԴ-ի համար խնդիրը ոչ թե Հայաստան-Ադրբեջան գործընթացն է, այլ այդ գործընթացներից դուրս մնալու վտանգըԱրթուր Օսիպյանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ. դատարանը վարույթ է ընդունելԻրավական կամայականությունը՝ որպես ինքնադատաստանի ինստիտուցիոնալացման նախադրյալ. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն«Սա այն դեպքերից է, երբ կալանքը դառնում է ոչ թե դատավարական միջոց, այլ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզուրպացրածներին». ՀովասափյանԻրանի կողմից Հորդանանում հրթիռային հարվածների հետևանքով զոհվել և վիրավորվել են ամերիկացի զինծառայողներԱնահիտ Մանասյանն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերՈւկրաինայի ԶՈւ-ի hարվածները Wildberries-ի պահեստներին կարող են ռшզմական հանցագործnւթյnւն լինել. ՄԱԿՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ 62 տոկոսով ավելի 2025-ի 1-ին կիսամյակից. Ռոմանոս ՊետրոսյանԱնկախ աուդիտ՝ «Վեոլիա Ջուր»-ի ջրամատակարարման և սպասարկման որակը գնահատելու համար Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվՄի քանի օրից կինոն սկսվելու է. Արթուր ԴանիելյանՀայհիդրոմետը զգուշացնում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասինՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվել«Կորպուս Գաստրոբար»-ում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք, մեկ արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Ովքեր են «Ուժեղ Հայաստան» դաշինքից ինքնաբացարկ հայտնել
Մշակույթ

Գոթյե Կապյուսոնի հետ համատեղ համերգով մեկնարկեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 17-րդ համերգաշրջանը և «Արմենիա» փառատոնը

Սեպտեմբերի 3-ին «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի բացմամբ մեկնարկել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 17-րդ համերգաշրջանը։

Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել համաշխարհային հռչակ վայելող թավջութակահար Գոթյե Կապյուսոնը։ Համերգային ծրագրում հնչել են Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Իսպանական Կապրիչիոն», Ալեքսեյ Շորի Թավջութակի կոնցերտը «Երաժշտական ուխտագնացություն», Ալեքսանդր Բորոդինի նախերգանքը «Իշխան Իգոր» օպերայից և Կամիլ Սեն-Սանսի Թավջութակի թիվ 1 կոնցերտը։ Համերգը ղեկավարում էր Սերգեյ Սմբատյանը։

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը հիմնադրվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի (EUFSC) նախագահ Կոնստանտին Իշխանովի նախաձեռնությամբ և այս տարիների ընթացքում Երևանում հյուրընկալել է աշխարհահռչակ բազմաթիվ երաժիշտների՝ անմոռանալի պահեր պարգևելով երաժշտասերներին։

«Արմենիա» 6-րդ միջազգային երաժշտական փառատոնն անցկացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ։

Սերգեյ Սմբատյանը, անդրադառնալով «Արմենիա» 6-րդ միջազգային երաժշտական փառատոնին, կարևորեց, որ փառատոնի և նոր համերգաշրջանի բացումը տրվում է Գոթյե Կապյուսոնի մասնակցությամբ համերգով. «Ունենք փայլուն արտիստներ, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում ելույթ կունենան Երևանում՝ Միշա Մայսկի, Գիլ Շահամ, Յոզեֆ Կալեյա և այլք։

Փառատոնային մշակույթը կարևոր է մեր քաղաքի համար։ Ի սկզբանե որոշել էինք, որ «Արմենիա» փառատոնը պետք է անցկացվի սեպտեմբերին, երբ մեր մայրաքաղաքում շատ են զբոսաշրջիկները, որոնք, Հայաստան գալով, պետք է հիանան նաև մեր արվեստով, մեր երաժիշտների վարպետությամբ ու մեծ ճանաչում ունեցող երաժիշտների կատարումները վայելելով։ Կարծում եմ՝ Գոթյե Կապյուսոնի նման արտիստների ներգրավումը փառատոնի շրջանակներում դասական երաժշտության շատ երկրպագուների կարող է բերել մեր երկիր»։

21-րդ դարի լավագույն թավջութակահարներից Գոթյե Կապյուսոնն էլ ասաց, որ շատ ուրախ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հրաշալի համագործակցության համար։ Երևանում համատեղ հանդես են գալիս երկրորդ անգամ, առաջին բեմելը 2013 թվականին էր։ Նա նշեց, որ մեծագույն հաճույք է բացել «Արմենիա» փառատոնը։ Իսկ սեպտեմբերի 3-ի համերգն իր համար նշանավոր է նաև նրանով, որ այդ օրն իր ծննդյան օրն է։ Թավջութակահարը նկատում է, որ ուրախ է հանդես գալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, որտեղ նվագում են երիտասարդ, էներգիայով լի երաժիշտներ։ Կապյուսոնը նաև նշեց, որ ինքը միշտ սիրով է կատարում այն ստեղծագործությունները, որ ներկայացնում է Երևանում՝ Սեն-Սանսի և Շորի Թավջութակի կոնցերտները։

Անդրադառնալով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նոր՝ 2022-2023թթ. համերգաշրջանին՝ տեղեկացնենք, որ այս ընթացքում երաժշտասերներին սպասվում են համերգային հանդիպումներ համաշխարհային ճանաչում վայելող երաժիշտների հետ։ Նվագախումբը դասական երաժշտության սիրահարներին կներկայանա փառատոներով, համերգային երեկոներով, նոր նախագծերով։

Նախատեսված են նաև արտասահմանյան հյուրախաղեր Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Օմանի Սուլթանությունում, որոնց շրջանակներում, ի թիվս դասական երաժշտության համաշխարհային գանձարանի նմուշների, կներկայացվեն նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Նոր համերգաշրջանում նախատեսվում է ձայնագրել հայ կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանի, Ջոն Տեր-Թադևոսյանի, Տիգրան Մանսուրյանի ստեղծագործություններից։