Եվրոպայում գազի խնդիրները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ պատժամիջոցները չեն չեղարկվել. Պեսկով
«Հյուսիսային հոսք 1»-ով գազի մատակարարման հետ կապված խնդիրները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Եվրոպան չի հանել պատժամիջոցները։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում են ռուսական լրատվամիջոցները։
«Հոսքի հետ կապված խնդիրներ առաջացան մեր երկրի և մի շարք ընկերությունների դեմ արևմտյան պետությունների, այդ թվում՝ Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի կողմից կիրառված պատժամիջոցների պատճառով»,- ասել է նա։
Պատժամիջոցների պատճառով գազատարի սպասարկումն անհնարին է դարձել, «Հյուսիսային հոսք 1»-ի ողջ աշխատանքը հենվում է մեկ բլոկի վրա, որը կարող է խափանվել»,- ասել է Պեսկովը։