Քաբուլում դեսպանատան անվտանգությունը կուժեղացվի, իսկ հարձակման հեղինակները մոտ ապագայում կհայտնաբերվեն. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Աֆղանստանում ՌԴ դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունը, որի հետևանքով զոհվել են դիվանագիտական առաքելության երկու անդամներ և Աֆղանստանի մի քանի քաղաքացիներ։
Այս մասին հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը Տաջիկստանի իր գործընկերոջ հետ բանակցությունների մեկնարկից առաջ մեկ րոպե լռությամբ հարգել է դեսպանատան զոհված աշխատակիցների հիշատակը։
Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Քաբուլում դեսպանատան անվտանգությունը կուժեղացվի, իսկ հարձակման հեղինակները մոտ ապագայում կհայտնաբերվեն։