Ավիավթար ԱՄՆ-ում. ինքնաթիռում եղել է 10 մարդ
ԱՄՆ-ի արևմտյան Մութինի Բեյ շրջանում՝ Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքից ոչ հեռու, ինքնաթիռն ընկել է ջուրը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ առափնյա պահպանությունը։
«Ծառայությունը փնտրում է 10 հոգու (ինը մեծահասակ և մեկ երեխա)»,- ասվում է զեկույցում։
Միևնույն ժամանակ, առափնյա պահպանությունն արդեն հայտնել է ինքնաթիռի ընկնելու վայրում մահացած մեկի դիակի հայտնաբերման մասին։
Օդանավում մնացած ուղևորները համարվում են անհետ կորած։