Սա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Մամուլ

Սոցհարցումների արդյունքները լավը չեն Հայկ Մարությանի համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2023թ.-ին նախատեսված Երևանի ավագանու ընտրությունները խոստանում են բավականին թեժ լինել: Հայտի է, որ ընտրություններից առաջ գրեթե բոլոր քաղաքական ուժերը, ուժային կառույցները սկսում են սոցիալական հարցումներ անցկացնել, որպեսզի առավել իրական պատկերացում ունենան տիրող տրամադրությունների մասին: Մեր տեղեկություններով` Հայաստանում նման գործունեություն ծավալող ընկերություններից մեկին իջեցված պատվերի արդյունքները գրեթե պատրաստ են, ու նշմարվում են այս պահի առաջատարները: Մեզ փոխանցեցին, որ հարցաթերթիկների վրա եղել է թեկնածուների դաշտ, որոնց քաղաքացիները կցանկանային տեսնել Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու:

Առկա է եղել 11 անուններից բաղկացած ցուցակ, որոնցից մարդիկ պետք է ընտրեին երեք հոգու՝ ըստ վստահության աստիճանի, որտեղ 1-ին համարն ամենանախընտրելին է։ Չնայած արդյունքները դեռևս վերջնական ամփոփված չեն, բայց մեկ բան հստակ է. կարմիր գծի նման գնում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի վարկանիշի հետևողական անկումը: Ըստ սոցիոլոգներից մեկի` հատկապես Ավան, Նուբարաշեն, Արաբկիր և Մալաթիա-Սեբաստիա համայնքներում այս պահի դրությամբ Մարությանը նույնիսկ եռյակում չկա, իսկ թե որոնք են պատճառները, դեռևս հայտնի չէ:

Թերևս հիասթափությունն է մեծ նրանից, որ հեղափոխական ֆոնով մեծ հույսեր արթնացրեց, Նիկոլ Փաշինյանի անձնական քարոզով քաղաքապետ դարձավ, բայց նրա կառավարման ժամանակ ոչ միայն դրական տեղաշարժ չնշմարվեց (հարցվածները դժվարացել են հիշել կոնկրետ բարեփոխում), այլև ակնհայտ դարձան նրա թիմի թույլ ու ոչ պրոֆեսիոնալ լինելու հետևանքները: Որոշակիորեն նշմարվում է նաև այն, որ գալիս է սերունդ, որը չի դիտել Հայկոյին հայտնի դարձրած «Կարգին հաղորդում»-ները, նրան տեսել է որպես անորակ սերիալի դերասան, քաղաքական թիմին երդում տված մեկը: Մեզ փոխանցեցին նաև, որ, ի տարբերություն 2018թ.-ի ընտրությունների, այս անգամ նշմարվում է հոգնածություն գեղեցիկ խոսքերի, սիրուն գովազդային հոլովակների ազդեցության տակ ընտրություն կատարելու մասով, ու մարդիկ հակված են հարց լուծող, գործից հասկացող լիդերի վստահել մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնը: Իսկ եթե այս տենդենցը պահպանվի, ապա Հայկը ոչ մի կերպ շանս չի ունենա հավաքելու նախկինում հավաքած ձայների գոնե 10%-ը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: