Սա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Մամուլ

Փաշինյանն ասել է, որ պաշտոնական Բաքվի համար սկզբունքային է, որ մենք հրաժարվենք Արցախից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները, ինչպես տեղեկացրել էինք, երեք օր անցկացրել են Դիլիջանում: Շաբաթ օրը ամերիկյան NDI (National Democratic Institute) կազմակերպության փորձագետներն են նրանց հետ թրեյնինգն անցկացրել, թե ինչպես Հայաստանում հասարակությանն ուղղորդել դեպի արեւմտյան արժեքները: Իսկ կիրակի օրը Դիլիջան է ժամանել Նիկոլ Փաշինյանը, եւ մի քանի ժամանոց հանդիպում են ունեցել վարչապետի հետ: Վերջինս իր հերթին է շարունակել պրոարեւմտյան թրեյնինգը` ՔՊ-ական ուսապարկերի հետ: Ամենայն մանրամասնությամբ խոսել է, թե ինչի մասին է պետք հրապարակային խոսել, ինչի մասին` լռել։ Պատահական չէ, որ փակ հանդիպումից անմիջապես հետո իշխանության ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցները հաղորդեցին, թե իբր քննարկման օրակարգում եղել է Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» ստորագրելու հարցը, եւ որ ՀՀ իշխանությունները «տրամադրված» են մինչեւ տարեվերջ պայմանագիր կնքել։ Այն պարագայում, երբ օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ «Բաքուն միտված է տապալելու խաղաղության պայմանագիրը», քանի որ «հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաեւ Արցախի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը», ինչը Բաքվի համար անընդունելի է։

Մեզ պատմեցին, որ իրականում Նիկոլ Փաշինյանը կուսակցականների հետ հանդիպման ողջ ընթացքում խոսել է պայմանագրի ստորագրման անիրատեսական լինելու մասին։ Իհարկե, հանձնարարվել է, որ բոլորը մեկ մարդու պես հայտարարեն, որ մինչեւ տարեվերջ, ըստ ամենայնի, պայմանագիրը կստորագրվի, սակայն միեւնույն ժամանակ անկեղծացել է, որ առկա տարաձայնությունները՝ ոչ միայն հայ-ադրբեջանական, այլեւ Արեւմուտք-Ռուսաստան տիրույթում, իրեն լավատեսություն չեն ներշնչում, եւ «խաղաղության պայմանագիր» կոչվածը հնարավոր է առաջիկա տարիների ընթացքում կյանքի չկոչվի։

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ իր եւ Ալիեւի վերջին հանդիպման մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանն ուշագրավ միտք է հայտնել՝ ասելով, որ այդ հանդիպման միակ կառուցողական դրվագը կամ «ձեռքբերումն» այն է, որ պայմանավորվել են հաջորդ հանդիպման հարցում: Ասել կուզի՝ բանակցությունները չեն տապալվել, բայց որեւէ առաջընթաց, որեւէ առարկայական նոր պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

Փաշինյանն ասել է, որ պաշտոնական Բաքվի համար սկզբունքային է, որ մենք հրաժարվենք Արցախից, Բրյուսելում եւս Ալիեւը շարունակել է պնդել, որ Արցախի հարցը լուծված է, կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ արցախահայությունը պետք է Ադրբեջանի կազմում ազգային փոքրամասնության` համայնքի կարգավիճակով շարունակի իր գոյությունը։ Մյուս կողմից՝ Հայաստանը, ըստ Փաշինյանի, պետք է պաշտպանի արցախահայության ինքնորոշման իրավունքը, ասվել է, որ, իհարկե, այս պայմաններում անկախության մասին խոսելն անիրատեսական է, սակայն միջազգային չափորոշիչներին համապատասխան ինչ-որ կարգավիճակ պետք է սահմանվի, դիցուք՝ Արցախը հանդես գա որպես ինքնավար միավորում՝ իր բոլոր ստրուկտուրաներն ունենա եւ այլն:

Սակայն հավելել է նաեւ, որ Արցախի հետ կապված ցանկացած տարբերակ Ալիեւի համար կատեգորիկ մերժելի է։ Պատգամավորները հետաքրքրվել են՝ եթե «ստատուս քվոն» պահպանվի, եւ կողմերը ձգեն այս անորոշ իրավիճակը, չստորագրեն պայմանագիրը, ի՞նչ երաշխիք, որ ադրբեջանական նոր սադրանքներ, «Փառուխի նոր օպերացիաներ» չեն լինի։ Պատասխանը եղել է այն, որ երաշխիք չկա։ Վարչապետին առաջարկել են` այդ պարագայում ճիշտը ստորագրելն է կամ էլ ՌԴ-ին շանտաժ անելը, որ կա՛մ պահում ես Արցախի անվտանգությունը, սանձում ադրբեջանցիներին, կա՛մ էլ Հայաստանը հայտարարում է արցախահայությանը Հայաստան տեղափոխելու, նրանց կեցության պայմանները հոգալու եւ խաղաղության պայմանագիր կնքելու մասին։ Որքան էլ զարմանալի է, բայց Փաշինյանը բազմանշանակ լռել է այս առաջարկներին ի պատասխան։

Բացի այդ, ընդգծել են, որ պատասխանատվության սլաքները պետք է ուղղել Արցախի իշխանությունների կողմը, ցույց տալ, որ նրանք են կպած Ռուսաստանին, հետեւաբար՝ սադրանքների ողջ պատասխանատվությունը պետք է իրենք կրեն։

Չի բացառվում, որ Փաշինյանին սպասարկող լրատվամիջոցների կողմից մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու լուրերի «ավետիսի» պատճառը սեպտեմբեր 7-ին սպասվող հանդիպումն է․ այդ օրը Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում մասնակցելու է «Բազմաբեւեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արեւելյան տնտեսական 7-րդ համաժողովի նստաշրջանին, որին մասնակցելու են նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ այլ պետությունների ղեկավարներ։

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը չի կարողանում իր սիրելի Արեւմուտքի միջոցով հարցեր լուծել, որոշել է ռազմավարական դաշնակցի նկատմամբ շանտաժի լեզվով խոսել: Բայց այսպիսի արկածախնդիր քաղաքականության հետեւանք էր նաեւ 20 թվի պատերազմը, ցավոք, դրանից հետո էլ Փաշինյանը շարունակում է վտանգներվ լի պահվածքը՝ մանեւրելով մե՛կ Արեւմուտքի, մե՛կ Ռուսաստանի առջեւ։

ՀԳ․ Դիլիջանյան հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու խոչընդոտներից մեկն էլ Զանգեզուրի միջանցքի խնդիրն է, Հայաստանը կողմ է ճանապարհների ապաշրջափակմանը, սակայն Ալիեւը պնդում է, որ ոչ թե ճանապարհ, այլ միջանցք է պետք իրեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում