Ռուսաստանը զինամթերք է գնում Հյուսիսային Կորեայից. New York Times
Ռուսաստանը զինամթերք է գնում Հյուսիսային Կորեայից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ հետախուզությունը, գրում է New York Times-ը։
Հրատարակության տվյալներով՝ Վաշինգտոնի պաշտոնյաները ճշգրիտ տվյալներ ունեն գնումների վերաբերյալ։
«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Հյուսիսային Կորեայից միլիոնավոր հրթիռներ և հրետանային արկեր է գնելու՝ Ուկրաինայի մարտադաշտում օգտագործելու համար», - թերթին ասել է անանուն պաշտոնյան։
Նրա խոսքով՝ ապագայում Ռուսաստանը կարող է փորձել գնել հյուսիսկորեական լրացուցիչ ռազմական տեխնիկա։
ԱՄՆ-ի հետախուզությունը տվյալներ չի հրապարակել ռուսական ծախսերի և գնված զենքի քանակի ճշգրիտ թվեր: