Պուտինը փակ հանդիպում է ունեցել Շոյգուի և Գերասիմովի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Պրիմորիեում «Վոստոկ-2022» զորավարժությունները դիտելու:
Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, գրում են ռուսական լրատվամիջոցները։
Ռուսաստանի ղեկավարը ժամանել է Հեռավոր Արևելքում գտնվող Սերգեևսկի հրաձգարան։ Նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ Վլադիմիր Պուտինը սկսել է փակ հանդիպում անցկացնել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ։