Ջո Բայդենը Ռուսաստանը չի համարում ահաբեկչության հովանավոր պետություն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը չպետք է ճանաչվի որպես ահաբեկչության հովանավոր պետություն։
Հուլիսի 27-ին ԱՄՆ Սենատը բանաձեւ է ընդունել՝ կոչ անելով Պետդեպարտամենտին ճանաչել Ռուսաստանը որպես ահաբեկչության հովանավոր պետություն։ Փաստաթղթում համապատասխան որոշման պատճառ են անվանում Չեչնիայում, Վրաստանում, Սիրիայում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները։
Ավելի վաղ Կիևը դիմել էր Վաշինգտոնին՝ Ռուսաստանին ցուցակում ներառելու խնդրանքով։ Հուլիսի 28-ին մի խումբ կոնգրեսականներ հայտարարեցին, որ մտադիր են նմանատիպ փաստաթուղթ ներկայացնել Ներկայացուցիչների պալատ։