Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակից հետո հնարավոր դարձավ խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում. Չավուշօղլու
«Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակից հետո հնարավոր դարձավ խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում։ Համապարփակ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակվում են»:
Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ֆրանսիայի ԱԳ նախարար Քեթրին Կոլոնայի հետ բանակցությունների ժամանակ։
Միաժամանակ Չավուշօղլուն հորդորել է իր գործընկերոջը ձեռնարկել բոլոր միջոցները Ֆրանսիայի թուրքական ու մահմեդական համայնքների մզկիթների անվտանգությունն ապահովելու համար։