Արևմուտքը օգուտներ է քաղում Պուտինի դեմ պատժամիջոցներից․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Արևմուտքը, ընկնելով էներգետիկ ճգնաժամի մեջ, օգուտներ է քաղում Ռուսաստանի Դաշնության և նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ պատժամիջոցներից։
«Գազի հետ կապված մենք դժվարություններ չունենք: Արևմուտքն իրականում քաղում է իր օգուտը: Պուտինն օգտագործում է իր ունեցած բոլոր զենքերը: Արևմուտքում շատ ծանր ձմեռ է լինելու, մենք նման խնդիր չունենք,- ասել է Էրդողանը մամուլի ասուլիսում։