Ինքն ումից որ զզվում է, նրանք էլ նրան հարցաքննելու են․ Շահինյանը՝ Կարգին Հայկոյի մասին
Հայկ Մարությանն առաջ քաշեց սևերի և սպիտակների գաղափարախոսությունը, ինչն արդեն տարիներ շարունակ սերմանվել է մեր ազգաբնակչության, հասարակության մեջ։ Կոնկրետ իր պարագայում, թե ինքն ումից էր զզվում, զզվելի մասսան, կարծում եմ, իր ամիջական շրջապատը պետք է լիներ և դրա մեջ նաև ինքն է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Երևան 2805» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Շահինյանը։
Շահինյանի խոսքով՝ Մարությանը հիմնականում շփվել, ընկերություն է արել հասարակության այն շերտի հետ, որի դեմ դուրս է եկել 2018թ․-ին։
«Հայկի գործունեության վերաբերյալ գնահատականներ կտան իրավապահները։ Ինքն ումից որ զզվում է, նրանք էլ նրան հարցաքննելու են։ Վստահ եմ՝ նաև հարցաքննության ժամանակ կլինի այդ հարցը, թե ումից է նա զզվում»,- նշեց Շահինյանը։
Նրա խոսքով՝ վերջին տարիների ցանկացած գործողություն ազդում է հասարակության ողջամտության վրա և հիմնական գործընթացներն են, որ մենք շեղվենք։