Տարիներ առաջ նման գրասենյակ մի խումբ երիտասարդներ վառել էին․ Հայկ Այվազյանը՝ ԼԳԲՏ համայնքի գրասենյակի բացման մասին
Տարիներ շարունակ ասում էինք, որ եթե այսպես շարունակվի, ապա այդ կազմակերպությունները սկսելու են էլ ավելի ակտիվ ու անարգել գործունեություն ծավալել։ Դրանք այլ սեռական կողմնորոշվածություն ունեցող անձանց հետ չեն կապված, այլ քաղաքական գործիքներ են Արևմուտքի ձեռքում։ Այս մասին ԼԳԲՏ համայնքի համար բացված գրասենյակի մասին խոսելիս ասաց «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը։
Այվազյանի խոսքով՝ այդ գրասենյակի բացումն առաջին քայլն էր, և չպետք է կասկածել, որ նաև օրենքի նախագիծ են մշակելու, այն ընդունվելու և կյանքի է կոչվելու։ Դրանք պարզապես ծիծեռնակներ են։
«Դրա բացմանը մասնակցում է նաև Մարդու իրավունքների պաշտպանը, հետևաբար, դա պետական քաղաքականություն է։ Ո՞նց կարող է Հայաստանում, քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած երկրում նման բան լինել։ Տարիներ առաջ նման գրասենյակ մի խումբ երիտասարդներ վառել էին։ Այդ տղաներն, այսպես ասած, լավ պրծան, քանի որ պայմանական ազատ արձակվեցին, իսկ հիմա, եթե մեկը փորձի նման բան անել, ապա ազատազրկման կենթարկվի, և մի գրասենյակի տեղը մի գրասենյակ կվարձեն։ Դրա հետ մեկտեղ Պետական պահպանության ծառայություն կիրականացնեն, որպեսզի որևէ մեկը չփորձի մոտենալ»,- նշեց Այվազյանը։