Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ)
ԱԻ նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 08:00-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 25 փրկարար ծառայող և 1 անօդաչու թռչող սարք։
Պարզվել է, որ կա 2 ծխացող օջախ․ այրվում է մոտ 13 հա անտառածածկ տարածք։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։55-ին, մարվել՝ 16։13-ին։ Այրվել է մոտ 13 հա անտառածածկ տարածք։
Հիշեցնենք, որ oգոստոսի 31-ին, ժամը 13։25-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկույթ: