Լիզ Թրասը խոստացել է այցելել Ուկրաինա
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Լիզ Թրասն ընդունել է Վլադիմիր Զելենսկու հրավերը՝ այցելելու Ուկրաինա, ասվում է Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի պաշտոնական հաղորդագրության մեջ։
«Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո օտարերկրյա առաջնորդի հետ իր առաջին հեռախոսազրույցում Թրասը վերահաստատեց իր լիակատար աջակցությունն Ուկրաինայի առաջնորդին և հայտարարեց, որ Ուկրաինան կարող է հույս դնել բրիտանական երկարաժամկետ օգնության վրա»,- ասել է նա։
Նախօրեին՝ սեպտեմբերի 6-ին, երկու երկրների ղեկավարները քննարկել են միջազգային անվտանգության ամրապնդման անհրաժեշտությունը։