Ահա թե ինչով էր զբաղվում Նիկոլը սահմանամերձ Մովսես գյուղում պատերազմից 20 օր առաջ. Աշոտյան (լուսանկար)
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կուսանկար և կից գրառում կատարել՝ անդրադառնալով նախապատերազմյան շրջանից 20 օր առաջվա դեպի:
Աշոտյանը մասնավորապես նշել է.
«Ահա թե ինչով էր զբաղվում Նիկոլը սահմանամերձ Մովսես գյուղում պատերազմից 20 օր առաջ։
Ահա թե ինչն էր առաջնահերթ փիարվում Հայաստանում, երբ Ադրբեջանն արդեն սիրիական վարձկաններ էր տեղափոխում Արցախի շուրջ։
Ահա թե ինչու պարտվեցինք պատերազմում, որովհետեւ 18-ից հետո առաջնայինը երկրորդայինից չէր տարբերակվում։
Հետեւություննե՞ր արել ենք։
«Ահա», թե արել ենք»:
