Բայդենն ու Սի Ցզինպինը կհանդիպեն Ինդոնեզիայում
G20-ի գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա աշնանն Ինդոնեզիայում, հանդիպում կանցկացվի ԱՄՆ նախագահի և Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի միջև։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է Reuters-ը։
«Եթե Սի Ցզինպինն անձամբ այնտեղ լինի, ես վստահ եմ, որ կտեսնեմ նրան, և մենք հանդիպում կունենանք»,- երեքշաբթի՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողներին ասաց Բայդենը։