Քարվաճառում ադրբեջանցի բանվոր է մահացել
Ադրբեջանի Գոյչայ քաղաքի բնակիչը, ով աշխատում էր Քարվաճառում, մահացել է դժբախտ պատահարի հետևանքով, հայտնում է ԱՊԱ-ն։
Հրապարակման համաձայն՝ 57-ամյա բանվոր ճանապարհի շինարարության ժամանակ, իր վարած մեքենայից ընկել է ու գլուխը հարվածել քարին։ Ստացած վնասվածքների հետևանքով տղամարդը մահացել է։
Դեպքի հետ կապված այլ մանրամասներ հայտնի չեն։