Հայկ Մարությանի երկուսը ութ դարձավ. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Մինչ ոմանք քննադատում են, հիշեցնում, թե ով էր հանրությանը սևերի ու սպիտակների բաժանող «առաջամարտիկը» մյուսները՝ ողջունում, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը որոշել է հանրությանը ներկայանալ «Քաղաքապետը» մոնո-ներկայացմամբ, պարզվում է՝ արդեն իսկ սպառվել են ներկայացման տոմսերը:
«Իրավունքի» տեղեկություններով՝ ներկայացման նախապես անանոսավորված երկու ներկայացումներին ավելացվել է ևս 8 սեանս: Ընդ որում՝ ոչ միայն սեպտեմբեր, այլև հոկտեմբեր ամիսների բոլոր տոմսերն արդեն իսկ սպառված են:
Ի դեպ, հատկանշական է այն, որ ժամանակին փողոցում անվճար փլավ բաժանող Հայկ Մարությանն այժմ իր ներկայացման տոմսերը վաճառել է 4-20 հազար դրամով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում