ԶԼՄ-ներին հայտնի է դարձել Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի հրաժարականի պատճառը
Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Սալիվանը հրաժարական է տվել, քանի որ նրա երկարամյա քաղցկեղով հիվանդ կնոջ վիճակը վատացել է։ Այս մասին իր Twitter-ում գրել է լրագրող Նահալ Թուսին։
«Ես հենց նոր խոսեցի Ջոն Սալիվանի հետ: Նա ինձ ասաց իր հեռանալու պատճառը՝ կինը՝ Գրեյս Ռոդրիգեսը, ծանր հիվանդ էր քաղցկեղով։ Նա այսօր մահացել է»,- ասել է Թուսին:
Նրա խոսքով՝ կինը մահացել է սեպտեմբերի 5-ին՝ հաջորդ օրը, երբ հայտնի դարձավ, որ Սալիվանն ավարտել է իր աշխատանքը՝ որպես Ամերիկայի դեսպան և լքել Մոսկվան։