Պուտինն ու Սի Ցզինպինը կհանդիպեն Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում կզրուցի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։ Այս մասին հայտարարել է Պեկինում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Դենիսովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 15-16-ը։
Դեսպանը նշել է, որ սա կլինի ՇՀԿ-ի առաջին լիարժեք ոչ առցանց գագաթնաժողովը կորոնավիրուսային համաճարակի ընթացքում։ Դենիսովի խոսքով, գագաթնաժողովի ընթացքում կանցկացվեն ինչպես լիագումար նիստեր, այնպես էլ տարբեր խմբերի հանդիպումներ։
«Մեր ղեկավարների նման լուրջ լիարժեք հանդիպումը նախատեսված է մանրամասն օրակարգով, որի շուրջ մենք այժմ, փաստորեն, աշխատում ենք մեր չինացի գործընկերների հետ»,- ասել է Չինաստանում Ռուսաստանի դեսպանը։