Մեծ Բրիտանիայում հայտնի են նոր նշանակումները
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը կգլխավորի նախկին փոխարտգործնախարար Ջեյմս Քլեվերլին, իսկ Ներքին գործերի նախարարությունը՝ Անգլիայի և Ուելսի գլխավոր դատախազ Սուելլա Բրեյվերմանը:
Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը։
Նշվում է նաև, որ աշխատանքի նախարար Թերեզ Քոֆին նշանակվել է փոխվարչապետ, իսկ էներգետիկայի նախարար Կվասի Կվարթենգը կդառնա ֆինանսների նախարարության նոր ղեկավարը։