Եղիզաբեթ II թագուհին հաստատել է Մեծ Բրիտանիայի նախարարների նոր կաբինետը
Եղիզաբեթ II թագուհին հաստատել է նախարարների կաբինետը, որը ձևավորել է երկրի նոր վարչապետ Լիզ Թրասը, հայտնում է Դաունինգ Սթրիթը։
Հիշեցնենք, որ նոր կաբինետում Մեծ Բրիտանիայի աշխատանքի նախարար Թերեզ Քոֆին դարձավ փոխվարչապետ և առողջապահության նախարարության ղեկավար, նախկին փոխարտգործնախարար Ջեյմս Քլևերլին՝ արտաքին գործերի նախարար, իսկ Անգլիայի և Ուելսի գլխավոր դատախազ Սուելլա Բրեյվերմանը Ներքին գործերի նախարարության ղեկավար։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը պահպանել է իր պաշտոնը։