Վստահ եմ, որ մենք ոչինչ չենք կորցրել. Պուտինը խոսել է պատերազմի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Արևելյան տնտեսական ֆորումում իր ելույթի ժամանակ խոսել է ռուս-ուկրաինական պատերազմի մասին: Նրա խոսքով՝ Մոսկվան փորձում է ավարտին հասցնել այն, ինչ սկսվել է 2014 թվականին: Հարցին, թե ինչ է ձեռք բերել Ռուսաստանը և ինչ է կորցրել Ուկրաինայի պատերազմի պատճառով, Պուտինը պատասխանել է. «Վստահ եմ, որ մենք ոչինչ չենք կորցրել։ Հիմնական ձեռքբերումը մեր ինքնիշխանության ամրապնդումն է։ Բևեռացումը միայն օգուտ կտա»։
Ըստ Պուտինի՝ 2014 թվականին Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունները սկսվել են Կիևում պետական հեղաշրջումից հետո նրանց կողմից, ովքեր չէին ցանկանում նորմալ խաղաղ զարգացում և ձգտում էին ճնշել սեփական ժողովրդին: