Ռուսաստանը Եվրոպային էներգետիկ ռեսուրսներ չի մատակարարի. Պուտին
Ռուսաստանը Եվրոպային էներգետիկ ռեսուրսներ չի մատակարարի, եթե դա անշահավետ լինի:
Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում, որը տեղի է ունենում Վլադիվոստոկում։
Ռուսական պետության ղեկավարի խոսքով՝ արևմտյան երկրներն այն վիճակում չեն, որ թելադրեն իրենց պայմանները։ Միաժամանակ, Ռուսաստանը պատրաստ է շարունակել կատարել պայմանագրային պարտավորությունները, նշել է նա: