Ես տպավորված եմ այն օպերատիվությամբ, որով աձագանքում էր ՌԴ նախագահը. Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինի մասին
Վլադիվոստոկում մեկնարկած Արևելյան տնտեսական համաժողովին ներկա է նաև Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանին հարց հղվեց, թե արդյոք գտնվելով այդ հանձնաժողովին՝ չի վախենում պատժամիջոցներից։
Ի պատասխան, Փաշինյանը նշեց․
«Վախենալը ոչ այնքան լավ դիրքորոշում է։ Պետք է աշխատել, որպեսզի հնարավոր լինի ուշադրություն դարձնել հնարավորություններին, որոնք տրվում են, ինչպես նաև նոր բացվող հնարավորություններին։ Իհարկե, մենք ևս անհանգստացած ենք էներգետիկ վտանգների հետ կապված։ Մեզ մոտ ևս մեծ ինֆլյացիա է և այն ուղիղ ազդում է սոցիալական վիճակի վրա։ Բայց մեզ մոտ իրավիճակը վերահսկելի է։ Մենք ունենք խնդիր, բայց մեզ մոտ չկա ճգնաժամային իրավիճակ։ Բայց ես ուզում եմ նաև շեշտել, որ դա նաև ի շնորհիվ Ռուսաստանի Դաշնության։ Տարվա սկզբին շատ մտավախություններ կային։ Բայց շատ ինտենսիվ ենք համագործակցել։ Եվ ես տպավորված եմ այն օպերատիվությամբ, որով աձագանքում էր ՌԴ նախագահը»։
Փաշինյանի խոսքով՝ ՌԴ-ի հետ համագործակցությունը կարևոր է, քանի որ առանց Ռուսաստանի հնարավոր չէր լինի իրավիճակի հաղթահարումը։