Թուրքիայի հետ երկխոսությունն արդեն մեկնարկել է, hույս ունենք, Ռուսաստանի օգնությամբ կարգավորել հարաբերությունները. Փաշինյան
Արդեն Թուրքիայի հետ բանակցություններ են սկսվել։ Մենք հույս ունենք, որ Ռուսաստանի աջակցությամբ կկարգավորենք հարաբերությունները Թուրքիայի հետ։ Ինտենսիվ երկխոսություն է գնում նաև Ադրբեջանի հետ՝ կապված Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ կապված։ Այս մասին Վլադիվոստոկում մեկնարկած Արևելյան տնտեսական համաժողովի ընթացքում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ԼՂ-ի խնդրի կարգավորման հարցում ևս ակնկալվում է ՌԴ-ի աջակցությունը։ Եվ դա ոչ միայն որպես սրատեգիական դաշնակից։ ՌԴ-ն նաև մոտ գործընկեր է Ադրբեջանի համար։
«Ես ուզում եմ շեշտել գլխավոր մտավախության մասին։ Շատ ուժեր կարծում են, որ ՌԴ-ն շատ է զբաղված ռուս-ուկրաինական պատերազմով և դա կարող է օգտագործել որպես լավ առիթ՝ իրավիճակի ապակայունացման համար»,- նշեց Փաշինյանը։