Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենա ու վարորդի մարմինը. մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
Իրանը հայտարարել է տարածաշրջանի մի քանի երկրներին հնարավոր հարվածներ հասցնելու մասինԷրեբունու կրակոցների գործով կալանավորվել է ոստիկանության գնդապետի մորաքրոջ որդին Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժшմիջոցների նոր փաթեթի համար Հայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտ Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենան գլորվել է ձորը. ԵԿՄ–ականը մահացել է Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ ԲԸՏՄ-ն նախատեսում է ներդնել տվյալների հավաքագրման և վերլուծության ավտոմատացված համակարգեր Հնդկաստանի Ումբերգաոն քաղաքում ՀՀ-ի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումներ են գրանցվել. Ազիզյան Եվրահանձնաժողովը Google-ին տուգանել է 890 մլն եվրոյով Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել Ինչպե՞ս բաշխվեց 2026 թվականի ԱԱ-ի մրցանակային ֆոնդը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել, զոհվել է 2 հրշեջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից Դոլարի, ռուբլու եւ եվրոյի փոխարժեքները նվազել են ՌԴ ԶՈւ-ն խոցել է Օդեսայի նավահանգստի օբյեկտները, որոնք կիրառվել են Ուկրաինայի ԶՈւ-ի համար Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին Ընտանեկան և կենցաղային բռնության մասին ՆԳՆ ոստիկանություն ստացված հաղորդումները 78-ով ավելացել են ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասինՀունաստանը ստացել է SAFE ծրագրով առաջին՝ գրեթե 120 միլիոն եվրոյի տրանշըԴիտարկում եմ Իրանի վրա զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր,քան բոլոր նախորդներըԾառուկյանին կրկին ԱԱԾ մեկուսարանից կտանեն հարցաքննության Իսրայելական անօդաչու թռչող սարքը Հարավային Լիբանանում հարվածել է շտապօգնության մեքենայինԻսպանիայում տիրող շոգի պատճառով վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվելԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են ընթանում«Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը»․ Գևորգ Պապոյանը այցելել է «Արարատցեմենտ»Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկաԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ավիաբազայում հակաօդային և հրթիռային պաշտպանության համակարգերի ոչնչացման մասինՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ՇՏԿ տրամադրելու գործընթացին առնչվող հարցերՈւկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներ. ՌուբիոԹրամփին պետք չէ բանակցություն Իրանի հետ, նրան պետք է, որ Մերձավոր Արևելքը գա գլոբալ բանակցությանՆա Ոսկե գնդակը ստանալու թիվ մեկ հավակնորդն է․ Ռոնալդոն` Էրնանդեսի մասինԶրուցակիցները գոհունակությամբ նշել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկանՀերթական սկանդալը՝ ՔԿ-ում․ գումար է հափշտակվել. «Հրապարակ»2026-ի 7 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք․ ՀՔԱՎՄակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցինՄԱԿ-ի վերաբերմունքը Սրբազանի գործին պիտի ազդակ լինի, որ գործը պետք է կարճել. պաշտպան
Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում
«Առինջ մոլի» աշխատակցի ինքնազգացողությունը վատացել էԿյանքի այս փուլում Աստված ինձ օժտել է այլ առաքելությամբ. Թագուհի Թովմասյանը հեռանում է ԱԺ-ից (տեսանյութ)Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆԲացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել էԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Սայաթ-Նովայի պողոտայումԵրևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել էլեկտրոնային աճուրդովԴավիթ Խուդաթյանը Իրան կգործուղվիՖրանսիայի արևմուտքում բռնկված անտառային հրդեհի տարածքը հասել է 2 հազար հեկտարիՄոսկվայում ռազմական ինքնաթիռ է կործանվելՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում պետական աջակցության չափը կավելանաԿառավարությունը պետական տարածք կտրամադրի 1in. am-ին
Քաղաքականություն

Ադրբեջանը, ավելի ճիշտ՝ Թուրքիան, այստեղ ամեն պահի կարող է սկսել ռազմական գործողություններ. ռազմական փորձագետը՝ Ադրբեջանի ՊՆ-ի սադրանքների մասին

Ակտիվ ռազմական գործողություններից առաջ Ադրբեջանը սկսում է քարոզչական- տեղեկատվական պատերազմ և այդ պատերազմի մեջ մտնում են նաև նմանատիպ հաղորդագրությունների տարածումն իրենց ռազմական գերատեսչության կողմից, որպեսզի իրենք հետագայում կարողանան լեգիտիմացնել այն բոլոր հավանական ռազմական գործողությունները, որոնք պետք է կիրառեն: Այս մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ խոսելով Ադրբեջանի ՊՆ-ի սադրիչ հայտարարությունների մասին, որոնք ամեն օր տարածվում են և հայկական կողմին մեղադրում կրակելու մեջ: 

«Ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանը ոչ միայն առաջնորդվում է հստակ հայտարարություններ տարածելով, այլ նաև փորձում է լարվածություն մտցնել առաջնագծում: Երեկ տեղի ունեցած կրակոցի հետևանքով զոհը հենց դրա հետևանքն է: Այսինքն՝ Ադրբեջանի ուզածն այս փուլում կարծես թե ռազմական գործողությունների վերսկսումն է, թեկուզ լոկալ առումով»,- ասաց Հովհաննիսյանը: 

Հարցին, թե իսկ որքանո՞վ են հավանական լայնամասշտաբ ռազմական գործողությունները, ռազմական փորձագետը պատասխանեց. «Ես, ճիշտն ասած, լայնամասշտաբ ռազմական գործողությունների չեմ սպասում, սակայն լոկալ գործողություններ հնարավոր են, չեմ բացառում»: 

Դիտարկմանը, թե այդ դեպքում ի՞նչ են վկայում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները կամ, օրինակ, Փաշինյանի այսօրվա հայտարարությունը հնարավոր էսկալացիայի մասին, Հովհաննիսյանը պատասխանեց. «Ադրբեջանն ամեն պահի, ավելի ճիշտ՝ Թուրքիան, այստեղ ամեն պահի կարող է սկսել որոշակի ռազմական գործողություններ: Ինչո՞ւ եմ ասում՝ բացառում եմ լայնամասշտաբ ռազմական գործողություները, որովհետև եթե նախկինում իրենց համար հիմք ունեին՝ Լեռնային Ղարաբաղի տարածքը, ապա այսօր նրանք չունեն այդ հիմքը, որովհետև Ադրբեջանի նախագահն անընդհատ հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, և չկա այդ հարցը: Այսինքն՝ միջազգային հանրությունն իրեն ասում է՝ եթե չկա այդ հարցը, ապա դու ի՞նչ ռազմական գործողություններ ես սկսում: Այստեղ արդեն հարցը գնում է այլ դաշտ, այսինքն՝ «զանգեզուրյան միջանցք», և Ալիևը փորձում է անընդհատ ասել, որ եթե դուք դա չանեք խաղաղ ճանապարհով, ապա մենք կանենք ռազմական ճանապարհով: Այս առումով, չի կարող սկսել լայնամասշտաբ պատերազմ սահմանի ամբողջ երկայնքով՝ Տավուշից մինչև Մեղրի»: 

Միևնույն ժամանակ, Հովհաննիսյանը չի կարծում, թե միջազգային հանրությունը որևէ կերպ կզսպի Ալիևի ախորժակը:

«Չեմ կարծում, թե միջազգային հանրությունը որևէ բան կանի, միջազգային հանրությունն ընդամենը հանդես կգա անհասցե հայտարարություններով, կոչ անելով և այլն, և այդ անհասցե հայտարարություններից թևավորվելով՝ հնարավոր է, որ Ադրբեջանն իր ռազմական գործողությունները շատ ավելի ակտիվացնի»,- ասաց մեր զրուցակիցը:

Ճշտող հարցին, թե այդ դեպքում ինչը պետք է դառնա զսպող մեխանիզմը, որպեսզի Ալիևը չգնա էսկալացիայի, փորձագետը նշեց, որ միակ զսպող օղակը բանակի արդիականացումն է լինելու և բանակի ուժեղացումը: Այսինքն՝ դա արդեն ոչ թե զսպող, այլ կանխարգելիչ կլինի:

Զրուցեց՝ Աստղիկ Հովհաննիսյանը