Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Բոլորը մեղավոր են, պատասխանատու, բացի բազմաչարչար, առաջին քրիստոնյա հայ ժողովրդից. Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է. «Հատկապես վերջին շրջանում, հատուկ ուշադրություն եմ դարձրել տարբեր խավերի քաղաքական զրույցներին, այդ թվում՝ ընկերներիս, ծանոթներիս, ինչպես նաև հմուտ քաղաքագետների իմաստուն վերլուծություններին, խոսակցություններին, կարծիքներին։ Բոլոր խոսակցություններում քննադատվում են տարբեր աշխարհաքաղաքական ուժեր, երկրներ, հույսները դնելով այլ երկրների վրա, բայց ոչ մի խոսք մեր՝ Հայաստանի, հայ ժողովրդի պահվածքի, անելիքների մասին։ Բոլորը մեղավոր են, պատասխանատու, բացի բազմաչարչար, առաջին քրիստոնյա հայ ժողովրդից։


Ներկայացնում եմ երեք տիպի զրույցներ։

1. Երևանյան բակի տաղավարում կամ գյուղամիջում, նարդու խաղատախտակի կամ բլոտի շուրջ․


– Ստյոպ, կարա՞ս ընձի ասես, էտի ո՞նց էլավ, որ ռուսը թողեց, որ կռիվ էղնի։

– Հոպար, խի չես իմանո՞ւմ, որ ռուսը հա էլ մեզի քցել ա, տելևիզրով ասին։

– Բա Ամերիկա՞ն․․․

– Ամերիկայի գլուխը խառն էր։

– Չեմ ջոգում, բա Ֆրանսիան մեր յանից ա, չէ՞, իրանց Շառլ ենք տվե, խի՞ մեզի ձեռ չքցեց։

– Հոպար, խոսքի օրինակ, քեզի պետք ա ձեռ քցեն, խի՞ չես ասըմ։

– Հաաա, բա Ֆրանսիայի հայե՞րը․․․

– Եսիմ, է, մի հատ ծխելու կտա՞ս։

– Վեկալ,էս ջեբումս ա, սրտիդ մեռնեմ, Ստյոպ ջան, կարո՞ղ ա ճիշտը Ռուսաստանի մեջ մտնելն ա, հեն ա Սովետի վախտ մեր հմար դինջ, դեսից-դենից փախցնելով ապրում էինք, զավոդները աշխատում էին։ Բա հազար տարի մեզի պե՞տք էր Ղարաբաղը, անկախությունը։

– Կարոչե, չեմ կարա ասեմ, բայց հես ա տղես կնգա հետ հելե, էթում ա Ամերիկա, էթա դզվի, մենք էլ հելնենք էթանք։

2. Սրճարանում․

– Ինչ ուզում եք՝ ասեք, մեկ ա, չեմ հասկանում պատերազմի ժամանակ ռուսների պահվածքը։

– Բայց չէ՞ որ փաստ է, առնվազն երկու անգամ Ռուսաստանը փորձել է կանգնեցնել պատերազմը, վարչապետդ չի համաձայնվել։

– Մեկ ա, պիտի կանգնացներ, դե 90-ականներին ռուսները չլինեին, չէինք հաղթի,հո մենք չէի՞նք, հիմա էլ որ ուզեր՝ կաներ։

– Ի՞նչ ասեմ․․․

– Բա ի՞նչ է լինելու, մենք այնտեղ, Ամերիկայում շատ անհանգիստ ենք․․․

– Ի՞նչ ասեմ, հես ա Սյունիքն էլ կտա․․․ ու չգիտեմ․․․

– Ի՞, բա ռուսները կթողնե՞ն։

-Ես ինչ իմանամ, մեկ էլ տեսար՝ Ամերիկան չթողնի։

– Հաա, բայց Պարսկաստանն էլ չի թողնի, չէ՞, իրենց նախագահն ասել ա։

3. Հանրային քննարկում․

Հաղորդավար Ղազար Թաթուլյան․

– Այսօր մեր հյուրերն են քաղաքագետներ Շիրին Բաբաջանյանը, Խուրշուդ Սաֆարյանը և Մուդուս Բևեռյան։

– Պարոն Բաբաջանյան, ինչպիսի՞ ակնկալիքներ կարելի է ունենալ բրյուսելյան եռակողմ հանդիպումից։

– Շնորհակալություն, այդ հանդիպումը ցույց տվեց Արևմուտքի հատուկ վերաբերմունքը մեր տարածաշրջանի և հատկապես Հայաստանի նկատմամբ։ Հարցը կայանում է նրանում, որ այսօրվա դրությամբ, ԵՄ-ն բոլորին հասկացրեց, իհարկե, առաջին հերթին՝ ռուսներին և ադրբեջանցիներին, որ Լեռնային Ղարաբաղի հարցը գտնվում է Արևմուտքի ուշադրության կենտրոնում։ Եթե դրան գումարենք, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները հրաժարվեցին Ադրբեջանի բռնապետի կողմից Շուշի, այսինքն՝ Շուշա այցելելու առաջարկից, ապա կույր է պետք լինել, չտեսնելու համար, որ շուտով մեր տարածաշրջանում կավարտվի ռուսական ազդեցության դարաշրջանը։ Ժամանակն է, որ մեր հարազատ իշխանությունները խզեն բոլոր հարաբերությունները Ռուսաստանի հետ և անդամակցեն ՆԱՏՕ-ին։

– Խնդրեմ, պարոն Սաֆարյան։

– Համաձայն լինելով Շիրինի հետ, ավելացնեմ, որ ԱՄՆ-ը Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակեց, որը ցնցումների մեջ է գցել Ռուսաստանին և Ադրբեջանին։ ԱՄՆ-ի այս քայլն առաջին հերթին՝ կարևոր մեսիջ էր Հայաստանի իշխանությանը։ Այո՛, ժամանակն է հրաժարվել ոխերիմ դաշնակից Ռուսաստանից և որպես Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության վեկտոր՝ ընտրել ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն։

– Պարոն Բևեռյան, խնդրեմ ձեր կարծիքը, հատկապես մեր ունկնդիրներին հետաքրքրում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը և այդ համատեքստում Ադրբեջանի կողմից շահարկվող «Զանգեզուրի միջանցքի» հարցը։

– Համաձայն լինելով գործընկերներիս հետ, ավելացնեմ՝ արդեն ուշացել ենք, բայց դեռ ժամանակ ունենք։ Մենք, որպես առաջին քայլ, պետք է դառնանք ԱՄՆ-ի դաշնակիցը, ապագայում անդամակցելով ՆԱՏՕ-ին։ Բացատրեմ՝ դառնալով ԱՄՆ-ի դաշնակիցը, հեռացնում ենք տարածաշրջանից ռուսական ներկայությունը, նկատի ունեմ՝ ինչպես խաղաղապահներին, այնպես էլ՝ ռուսական ռազմաբազան, այն փոխարինելով ԱՄՆ ռազմական ներկայությամբ։ Եթե ուշադիր հետևեք միջազգային իրադարձություններին, պարզ երևում է, որ շուտով Թուրքիան կհեռացվի ՆԱՏՕ-ից, և այդ ժամանակ Հայաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին։ Իսկ մինչ այդ ԱՄՆ ռազմաբազայի ներկայությունը կզսպի Թուրքիայի և Ադրբեջանի ախորժակները, ձեր ասած, «Զանգեզուրի միջանցքի» հարցով։ Ցանկացած ոտնձգություն Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, առնվազն 8 րոպեի ընթացքում հակահարվածի կարժանանա ԱՄՆ-ի կողմից, ի տարբերություն, ինչպես դիպուկ նշեց Խուրշուդը, մեր ոխերիմ դաշնակցի պահվածքի։ ԱՄՆ, ԵՄ դեսպանների պարբերական այցերը Սյունիք պատահական չեն։ Եվ հենց այդ այցերն են զսպում ադրբեջանցիներին հարձակվել Սյունիքի վրա։ ԱՄՆ-ին՝ որպես մեր ռազմական դաշնակից, և ռուսական ռազմաբազան ամերիկյանով փոխարինելու առաջին քայլն արդեն արված է՝ պաշտպանության նախարարի ԱՄՆ կատարած այցով։ Իսկ ապագայում, իմ հանդիպումները ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ցույց են տվել, որ օգտագործելով արևմտյան, մասնավորապես՝ ամերիկյան գործիքակազմը, ԱՄՆ-ը կգրավի Արևմտյան Հայաստանը, կմիացնի ներկայիս Հայաստանին և վերջապես իրականություն կդառնա վիլսոնյան Հայաստանը։

Հաղորդավար․

– Շնորհակալություն բովանդակալից զրույցի համար։

Զրույցները, խոսակցությունները, կարծիքները «սղագրեց» Ավետիք Իշխանյանը»: