Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Նիկոլի արկածները Վլադիվոստոկում. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր ազգակործան “իշխանությունները” միջազգային հարաբերություններում Հայաստանը ոչ միայն զգետնել են, այլ նաև հետևողականորեն շարունակում են անլրջացնել, ծաղրուծանակի առարկա դարձնել ու նսեմացնել: Հերթական արարը Վլադիվոստոկում էր:


Նորին գերազանցություն կապիտուլյանտի խրոխտ ելույթը ցանկացած գիտակից հայի մոտ առնվազն ամոթի զգացում պետք է առաջացներ: Ինչպես ասում են՝ “За державу обидно”.
Նիկոլը ասում է, որ աշխարհում հեշտ ժամանակներ չեն և ինքն իրեն հռետորական հարց է տալիս “…իսկ երբ են հեշտ ժամանակներ եղել”:

Սա հայտնի ճշմարտություն է քաղաքականության համար: Երբեք էլ հեշտ ժամանակներ չեն լինում և քաղաքական լիդերների խնդիրն է ամենաբարդ ժամանակներում արժանապատվորեն պաշտպանել, կռիվ տալ և արդյունքներ ապահովել սեփական պետության ու ժողովրդի համար: Իսկ ի՞նչ է արել Նիկոլը: Ողբերգությունների, տարածքային ու մարդկային կորուստների, ցավալի ու ամոթալի իրադարձությունների, պետականության հիմքերի խարխլումների և քաղաքական խայտառակությունների մի ամբողջ էպոպեա:


Հայաստանում շատերն այդ հարցը կտային Նիկոլին. “բա որ գիտես, որ հեշտ ժամանակներ չեն լինում ու միևնույն ժամանակ դավաճան չես, ինչո”ւ ես քո տգետ քաղաքականությամբ մինչև վերջ կործանման տանում Հայաստանն այս բարդ ժամանակների աշխարհում”: Նաև ազնիվ կլիներ, որ այդ միտքն ասելուց հետո Նիկոլը շնորհակալություն ասեր նախկին նախագահներին՝ բոլոր ժամանակների բարդ իրադարձություններում երկիրն անվտանգ պահելու, ուժեղացնելու, կայունացնելու և զարգացնելու համար:

Նիկոլի ելույթում ցայտուն կերպով ընդգծված էր վախի գերադրական աստիճանը: Հատկապես, երբ աղերսական հայացքն ուղղած դեպ ՌԴ նախագահը՝ խոսում էր անվտանգությունից և Հարավային Կովկասում նոր ապակայունացումից: Իսկ մի՞թե նախորդ նախագահները, երբևէ իրենց թույլ են տվել նման իրավիճակում հայտնվել:

Կապիտուլյանտն իր ելույթում, “մեղայական” հայացքով նայելով դեպի ՌԴ նախագահը, գովերգում էր Եվրասիական Տնտեսական միությունը՝ ասելով, որ այն լիովին արդարացրել է իրեն և Հայաստանը շարունակում է մեծ օգուտներ քաղել այդ միությունից: Բայց Նիկոլը մոռացավ հենց այդ պահին շնորհակալություն հայտնել Սերժ Սարգսյանին և այդպես արդար կլիներ: Իսկ ավելի արդար կլիներ, եթե նշեր նաև, որ հենց ինքն էր Հայաստանի ելքը ԵԱՏՄ-ից օրենսդրական նախաձեռնության հեղինակը:

Նա խրոխտ տոնով և ուդմուրտական ռուսերոնով պատմում ու հպարտանում էր Հայաստանի “Հյուսիս-Հարավ” ճանապարհով:

Այստեղ ևս մոռացավ շնորհակալ լինել Սերժ Սարգսյանից, այդ նախագծի և կատարված հսկայական աշխատանքի համար: Նա խոսում էր նաև ռեգիոնալ ճանապարհների “Հայկական-Խաչմերուկ”-ից, ասելով, որ Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Վրաստանը, Միջին Ասիան և Մերձավոր Արևելքը կկապվեն միմյանց հետ Հայաստանով:

Սակայն հենց ճիշտ պահն էր ասելու, որ Թուրքիան ու Ադրբեջանը ոչ թե ճանապարհ, այլ միջանցք են ուզում: Բայց չասեց, երևի թե վախենալով իր թուրքական տերերից:

Նիկոլը կրկին շնորհակալ տոնով նշեց, որ 2020թ. նոյեմբերի 9-ին պատերազմը կանգնեցնելու մասին համատեղ հայտարարությունը ստորագրվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով: Ըստ էության, նա խոստովանեց, որ Արցախի մնացած հատվածը պաշտպանվել է ՌԴ նախագահի շնորհիվ, և եթե իրեն մնար, ինքը ամբողջ Արցախն էր հանձնելու թուրքերին:

Նիկոլը մի քանի թույլիկ, զգուշավոր բառեր արտասանեց ԵԱՀԿ Մինսկի Խմբի մասին, բայց երբ ՌԴ նախագահը հատուկ շեշտադրեց ՄԱԿ-ի կանոնադրությունն ու ազգերի ինքնորոշման իրավունքը, կապիտուլյանտը լռեց, ու երևի էլի վախից չասաց, որ այդ իրավունքից օգտվելու առաջնային իրավունք ունի նաև Արցախի ժողովուրդը:

Պետության շահերն իրեն չեն հետաքրքրում, բայց փոխարենը մի քանի անգամ ընդգծեց, որ ինքը հավատարիմ է Ռուսատանին, և պետք չէ հավատալ այն ուժերի, որոնք Մոսկվայում իրեն դիտարկում են որպես արևմտամետ:

Նիկոլի վախերը հասան գերադրական աստիճանի, երբ ՌԴ նախագահը խոսելով Ուկրաինայի մասին, վերջինիս ռեժիմը որակեց ոչ լեգիտիվ և իշխանազավթ: Վլադիմիր Պուտինը՝ կարծում եմ քաղաքակրթությունից ելնելով, ուղակի չասաց, որ փողոցով իշխանություն զավթած և արևմտյան տեխնոլոգիաներ կիրառած ռեժիմի ներկայացուցիչներից մեկն էլ նստած է հենց իր կողքին:

Վլադիվոստոկյան արկածներն այսքանով չեն ավարտվում: Նիկոլի ելույթն ու հարցուպատասխանը կարելի է երկար քննարկել: Բայց եղածն էլ բավարար է, որպեսզի արձանագրենք մեր պետությանը պատուհասած հերթական խայտառակությունը»: