Այս ողբերգությունն անշուշտ մի օր կավարտվի, տարբեր օղակների թյուրիմացությունները, դավաճանները կհայտնվեն համապատասխան վայրերում. Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր այցելել եմ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել մեր քաղբանտարկյալ տղաների հետ։
Պատանդի կարգավիճակում գտնվող մեր ընկերները չեն արել մի բան, ինչի համար պետք է ամաչեն, առավել ևս՝ անազատության մեջ լինեն։
Այս ողբերգությունն անշուշտ մի օր կավարտվի, տարբեր օղակների թյուրիմացությունները, դավաճանները կհայտնվեն համապատասխան վայրերում, բայց թե մինչ այդ ինչ ահռելի վնասներ կկրի երկիրը, շատ դժվար է գնահատել»։