Բեռլուսկոնին ցանկանում է Մերկելի հետ միասին վերջ դնել ռուս-ուկրաինական հակամարտությանը
Իտալիայի նախկին վարչապետ, «Առաջ Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին ցանկություն է հայտնել Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի հետ միջնորդել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։
Իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ Բեռլուսկոնին ասել է, որ կցանկանար նախկին կանցլերի հետ միասին «վերջ դնել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը»։