Ուկրաինայի զինված ուժերի նպատակն է մինչև այս տարվա վերջ վերադարձնել Խերսոնի շրջանի մեծ մասը. CNN
Հակահարձակման գործողության մեկնարկից մեկ շաբաթ անց ուկրաինական բանակը հաջողությունների է հասնում հարավում։ Ուկրաինայի զինված ուժերի նպատակն է մինչև այս տարվա վերջ վերադարձնել Խերսոնի շրջանի մեծ մասը։
Այս մասին ասվում է CNN-ի նյութում։
Ըստ զեկույցի՝ անցած շաբաթ տեղի է ունեցել ուկրաինական ամենախոշոր ցամաքային հարձակումը՝ ռուսական ներխուժման սկզբից ի վեր:
ԱՄՆ-ը հետևել է, որ ուկրաինական ուժերը որոշակի հաջողություններ են գրանցում ռուսական մատակարարման գծերի վրա հարձակվելիս՝ Դնեպր գետից արևմուտք, նշել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան, ում անունը պահվում է։