ԵՄ-ն պատմել է, թե ինչպես են հաղթահարելու գազային ճգնաժամը
Եվրամիությունում գազային ճգնաժամի հաղթահարման ծրագիրը ներկայացրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Այն բաղկացած է 5 կետից, որոնք կօգնեն եվրոպական երկրներին հաղթահարել ճգնաժամային իրավիճակը, գրում է Deutsche Welle-ն։
«Մենք կառաջարկենք ռուսական գազի նոր գինը: Մենք պետք է կրճատենք Ռուսաստանի եկամուտները, որոնք Պուտինը օգտագործում է Ուկրաինայում այս դաժան պատերազմը ֆինանսավորելու համար», - ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մամուլի ասուլիսում:
Բացի ռուսական գազի գնի սահմանափակումներից, ԵՄ-ն ցանկանում է սահմանել 200 եվրո ածխածնային էլեկտրաէներգիայի գնի համար: