Շատերը հրաժարվում են ֆինանսավորել «Ժպիտների քաղաք» հիմնադրամը, քանի որ Աննա Հակոբյանի մատը խառն է․ Արմինե Ադիբեկյան
Էական չէ, թե Աննա Հակոբյանն ինչու է գնացել Վարշավա։ Էականն այն է, որ նա գործունեություն է ծավալում, որը չի բխում Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերից։ Այս մասին «Հայելի» ակումբում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը։
Ադիբեկյանի խոսքով՝ երբ Աննա Հակոբյանն ինչ-որ բան է նախաձեռնում, ապա պարտադիր կիսատ թողնում ու «բրախում է»։
««Ժպիտների քաղաք» հիմնադրամը շատ կարևոր առաքելություն ունի։ Այն օգնում է քաղցկեղով հիվանդ երեխաներին։ Շատերին գիտեմ, ովքեր հրաժարվում են այն ֆինանսավորել, քանի որ Աննա Հակոբյանի մատը խառն է։ Չնայած ասում են՝ դուրս է եկել, բայց ասում են, որ մենեջմենթը նա է վարում։ Մարդիկ վախենում են, որ իրենց գումարները կմսխվեն»,- նշեց Ադիբեկյանը և կրկին հավելեց, որ շատ հիմնադրամներ կան, որ չեն ֆինանսավորվում հենց Աննա Հակոբյանի կերպարից ելնելով։