Ռուս-ուկրաինական պատերազմից հետո նոր աշխարհակարգեր են լինելու, նոր քարտեզներ են գծվելու, այդ թվում նաև Հարավային Կովկասում․ Կարեն Քոչարյան
Ասօրվա իշխանությունն ամեն ինչ չի անում խաղաղության համար։ Այսօրվա իշխանությունը մեկ խնդիր է լուծում՝ ոնց մնալ ինշխանության։ Այս մասին «Հայելի» մամուլի ակումբում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Նա այն կարծիքին է, որ դեպքերը ցույց են տալիս, որ թեման ձգձգվում է կամ էլ գեոքաղաքական ուժերն ուզում են ձգձգվի։
«Բոլորը լավ հասկանում են, որ ռուս-ուկրաինական պատերազմից հետո նոր աշխարհակարգեր են լինելու։ Չի բացառվում, որ նոր քարտեզներ են գծվելու, այդ թվում՝ նաև Հարավային Կովկասում։ Չի բացառվում, որ բոլորը հասկանում են, որ այդ պահին ինչ եղավ, հենց դա էլ ֆիքսվելու է»,- նշեց քաղտեխնոլոգը։
Նրա կարծիքով՝ Ռուսաստանի համար ձեռնտու չէ, որ այդ գործընթացն արագանա, քանի որ այդպիսով Հարավայի Կովկասի տարածաշրջանում Թուրքիայի դերը մեծանում է։ Չնայած այս պահին Թուրքիան ՌԴ-ին օդ ու ջրի պես պետք է, բայց հետագայում չեմ կարծում, որ ՌԴ-ի պես երկրին ձեռք կտա, որ Հարավային Կովկասն ինքը հանձնած լինի Թուրքիային։