Բալթյան երկրները և Լեհաստանը արգելափակել են ռուսների մուտքը
Էստոնիան սեպտեմբերի 19-ից կփակի ռուսաստանցի զբոսաշրջիկների մուտքը ցանկացած պետության կողմից տրված շենգենյան վիզաներով։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն, փոխանցում է Meduza-ն։ Դա վերաբերում է այն ռուսաստանցիներին, ովքեր ունեն վիզաներ՝ տրված Էստոնիայում, ինչպես նաև վիզաներ՝ տրված ԵՄ այլ երկրներում»,- ասել է Էստոնիայի ԱԳՆ ղեկավարը։
Ռեյնսալուն նշել է, որ նմանատիպ քայլ կանի Լատվիան, Լիտվան և Լեհաստանը։
Միաժամանակ, արգելքը չի տարածվի նրանց վրա, ովքեր գնում են հարազատների մոտ, ինչպես նաև ցանկանում են ներս մտնել մարդասիրական նկատառումներով։