ԱԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրենը նշել է, որ շարունակելու են աջակցել երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր՝ սեպտեմբերի 8-ին ընդունել է
Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին։
Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ–ից, Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ժողովրդավարության ամրապնդումը, իրավունքի գերակայության ապահովումը, կոռուպցիայի դեմ պայքարը, պետական մարմինների թափանցիկության եւ հաշվետվողականության բարձրացումը հանդիսանում են Հայաստանի կառավարության առաջնահերթությունները:
Այս առումով կարեւորվել է վերոնշյալ ուղղություններով ՄՀԻ հետ շարունակական արդյունավետ համագործակցությունը:
Սթիվեն Նիքսն անդրադարձ է կատարել ՄՀԻ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին: Նա նշել է, որ իրենք շարունակելու են աջակցել երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: